Նախքան Գրաֆիկ դիզայներ դառնալը խորհուրդ ենք տալիս ուշադիր մտածել, և պատասխանել այս երեք հարցերին.

  1. Պատրա՞ստ եք ժամանակի հետ փոխվել, շարունակելով ինքնակրթվել ոլորտում։
  2. Պատրա՞ստ եք տրամադրել շատ ժամանակ, նույնիսկ տարիներ ոլորտում կայանալու հարցում։
  3. Արդյոք կարևոր են հաճախորդների կարծիքները Ձեզ համար։
    Կարծում ենք արդեն պատկերացրեցիք, թե ինչքան աշխատանք է պահանջվելու Ձեզանից։

Հիմա անցնենք ամենակարևոր հարցին
Գրաֆիկ դիզյաներ դառնալու համար բոլորովին անհրաժեշտ չէ վճարել մեծ գումարներ կամ թանկարժեք տարիներ անցկացնել ուսումնական հաստատություններում: Ինտերնետի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ամեն ինչ ինքնուրույն սովորել, ձեզ միայն ցանկություն է պետք:

🟡 Ինչ է պետք սովորել, և ինչից սկսել

  1. Նախ, սովորեք նկարել, եթե դուք արդեն չունեք այդ հմտությունը:
  2. Սովորեք գրաֆիկ դիզայնի հիմունքներ, գույնի հոգեբանություն, տառատեսակներ, կոմպոզիցիաների հետ աշխատանք, դիզայնի սկզբունքներ…
  3. Սովորեք Adobe Photoshop/Adobe Illustrator ծրագրերը
  4. Սովորեք հաղորդակցվել մարդկանց հետ
  5. Ժամանակ հատկացնել պրակտիկային, կիրառեք սովորածը

  1. Ստեղծեք պորտֆոլիո/ գոնե 10 էջից բաղկացած
  2. Գրանցվեք Բիհենս կայքում, տեղադրեք ձեր աշխատանքները
  3. Շարունակեք սովորել, դիտել ֆիլմեր, կարդացեք գրքեր (հաջորդ նյութերում կտեղադրենք անհրաժեշտ ցանկը)

🟡 Շատ անելիք ունես🟡

Իհարկե ինքնուրույն սովորել հնարավոր է, բայց կարող ես գտնել դասընթաց, որի շնորհիվ կստանաս այդ բոլոր գիտելիքները ավելի կարճ ժամանակահատվածում, իսկ արդյունքում կխնայես ժամանակ ձեռք բերելով նոր մասնագիտություն։

-Հեռու մի՛ փնտրիր, Artoutik-ում սպասում են քեզ Քո ընտրությունը, քո ձեռքերում է։

Նմանատիպ գրառումներ