Շատերը մասնագիտություն ընտրելիս պատկերացում չեն ունենում ընտրված ոլորտի մասին կամ/և չեն իմանում տվյալ ոլորտի տարբեր ճյուղավորումների մասին։ Այս խնդիրը շատ է հանդիպում IT ոլորտում։
Շատերը կարծում են, որ գրաֆիկ դիզայնը և UX\UI դիզայնը գրեթե նույն բանն է, սակայն դա ամենևին այդպես չէ. սրանք 2 տարբեր ճյուղավորումներ են՝ իրենց գործիքակազմով, գիտելիքներով և հմտություններով։

Ի՞նչ է գրաֆիկ դիզայնը։
Գրաֆիկ դիզայնը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև արվեստ։
Այն գործընթաց է , որի միջոցով օգտագործվում են պատկերներ, նկարներ, տառատեսակներ, որպեսզի տեղեկատվություն փոխանցեն հասցեական թիրախավորված լսարանին։
Գրաֆիկ դիզայները կարողանում է ստեղծել այնպիսի տեսողական հաղորդագրություն, որի շնորհիվ ինֆորմացիան հնարավորինս հասանելի է դառնում լսարանին։

Գրաֆիկ դիզայնի նպատակը տեղեկատվության փոխանցումն է հասցեական թիրախավորված լսարանին:
Գրաֆիկ դիզայնի ճյուղերն են.

  1. Գովազդային, տեղեկատվական դիզայն
  2. Շրջակա միջավայրի գրաֆիկ դիզայն
  3. Հրատարակության դիզայն
  4. Motion դիզայն
  5. Կորպորատիվ ոճի դիզայն
  6. Փաթեթավորման դիզայն
  7. UX/UI դիզայն

Ի՞նչ է UX և UI դիզայնը։

UX դիզայնի հիմնական նպատակն է օպտիմալացնել մարդու և հավելվածի միջև տեղի ունեցող փոխազդեցությունը։ Այսինքն՝ հնարավորինս տրամաբանական ձևով կազմակերպել ինֆորմացիայի փոխանակում՝ մարդուց դեպի հավելված և հակառակը։
UX-դիզայնը հանդիսանում է վեբ ռեսուրսի զարգացման հիմնարար և սկզբնական փուլերից մեկը։

UI դիզայները պատասխանատու է պրոդուկտի արտաքին տեսքի համար՝ անիմացիա, իլյուստրացիա, կոճակներ, մենյու, սլայդերներ, լուսանկարներ, տառատեսակներ։ Բայց այս ամենի ընտրությունը ևս պետք է լինի ուսումնասիրված, պատճառաբանված և համաձայնեցված UX-ի հետ։ Այսինքն սխալ է կայքում տեղադրել օրինակ կանաչ կոճակ զուտ նրա համար, որ դա ձեր սիրելի գույնն է։

Ցանկացած ինտերֆեյս ստեղծված է օգտատերերի համար, ինչը նշանակում է, որ նրա հիմնական նպատակն է գրավել օգտատերերի ուշադրությունը և դրդել որոշակի գործողության կատարման։
Ավելի պարզ ասած UX մասնագետը պատասխանատու է, թե ինչպես կիրականացվի փոխազդեցությունը ինտերֆեյսի և օգտատերի միջև, և ինչ քայլեր է պետք իրականացվի նպատակին հասնելու համար, իսկ UI-դիզայները պատասխանատու է, թե ինչպիսի վիզուալներ կունենան նրանք։

Ի՞նչ հմտություններ են պետք է UX/UI designer դառնալու համար. Ինժեներական և անալիտիկ մտածելակերպ, հետազոտական հմտություններ, որոշակի գիտելիքներ հոգեբանությունից ու փիլիսոփայությունից և իհարկե հենց բուն վիզուալի հետ աշխատելու գիտելիքներն ու տաղանդը։

Գրաֆիկ դիզայնի և UX դիզայնի տարբերությունները

Գրաֆիկ դիզայնի և UX դիզայնի ամենամեծ տարբերությունը նա է, որ գրաֆիկ դիզայնը կենտրոնացած է վիզուալ էլեմենտների վրա, իսկ UX-ը ավելի մասշտաբային ասպեկտների վրա. կենտրոնացած է օգտատիրոջ և ապրանքի փոխազդեցության վրա։
Բացի վերոնշյալ տարբերությունից կան նաև այլ ոչ պակաս կարևոր տարբերություններ.

Այժմ դու գիտես հիմնական տարբերությունները Գրաֆիկ դիզայնի և UX\UI դիզայնի միջև։
Հուսով ենք այս նյութը քեզ օգնեց ճիշտ ճյուղ ընտրելու գործում։

Նմանատիպ գրառումներ