ARTOUTIK

Մեր Մասին

Artoutik design agency

Գրաֆիկ դիզայնի և UX/UI դասընթացներ, բրենդինգ ու SMM ծառայություններ բիզնեսի համար և սեփական արտադրանք

Գործընկերներ

Artoutik Design Agency-ն իր գործունեությունը սկսել է 2019-թ․-ից՝ հայ արվեստին նվիրված էջանշանների, բացիկների ու ինքնակպչուն հավաքածուների ստեղծմամբ։

Այսօր արդեն ընդլայնելով գործունեությունը՝ մենք հաջողությամբ իրականացնում ենք Գրաֆիկ դիզայնի, Անիմացիայի և UX/UI դիզայնի դասընթացներ՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել դիզայնի ստեղծագործ աշխարհը և ձեռք բերել նոր պահանջված մասնագիտություն։
Մեր դասընթացները բարեհաջող ավարտել է արդեն 30+ խումբ, իսկ ուսանողների 80%-ն աշխատում է տարբեր ընկերություններում։

Դասավանդմանն ու արտադրանքին զուգահեռ Artoutik Design Agency-ն առաջարկում է նաև ամբողջական բրենդինգի ծառայություններ՝ իր գործընկերների համար ստեղծելով գրավիչ, հիշվող և խնդիրներ լուծող դիզայն։

Մեր թիմում վստահ ենք՝ երջանկությունը մարուքների ու ընթացքի մեջ է։ Եվ մեր ընթացքը հաստատուն է, ոգեշնչող ու եռանդուն։